ՍԱՌԸ ՏՈՐԹ-ՆԱԽՈՒՏԵՍՏ

Տորթ-նախուտեստ

Բաղադրիչներ.

ալյուր – 250 գ,
կաթ – կես լիտր,
ձու – 1-2 հատ,
աղ և պղպեղ,
միջուկ.
պարմեզան պանիր – 500 գ,
թարմ վարունգ – 2 հատ,
սամիթ և ռեհան – կեսական փունջ,
աղ դրած ձուկ – 300 գ,
կարմիր ձկնկիթ – 100 գ,
մայոնեզ – 5 ճ. գդ.
Ալյուրը մաղել, աղ, պղպեղ ցանել, լցնել հարած ձուն, խառնել բլենդերի մեջ լցնելով, աստիճանաբար ավելացնելով սառը կաթը: Բուսայուղ քսել թավային, լավ տաքացնել և թխել բլիններ` խմորի շերտեր: Պանիրը քերել: Վարունգն ու ձուկը կտրատել, խառնել պանրի կեսին: Կանաչու կեսը կտրատել, բաղադրիչները լցնել բլենդերի մեջ, ավելացնել մայոնեզը և մանրացնել: Ամեն խմորին մի փոքր քսել խառնուրդից, պանիր ցանել և դնել մյուս խմորը: Ստացված տորթը դնել 180 աստիճան տաք ջեռոցի մեջ 5-10 րոպե: Երբ տորթը սառչի, վրան տարածել ձկնկիթը, զարդարել կանաչիով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով