ԺՈՒԼԻԵՆ ԲՈՒԼԿՈՒ ՄԵՋ

Ժուլիեն

Բաղադրիչներ.

քունջութով բուլկիներ – 4 հատ,
եփած հավի բուդ – 300 գ,
սոխ – 2 գլուխ,
ալյուր – 1 թ. գդ.,
թթվասեր – 150 գ,
քերած պանիր

Սոխը բարակ շերտատել: Թույլ կրակի վրա տապակել, մինչև թափանցիկ դառնա: Խաշած միսը թել-թել անել: Սոխեռածին մի գդալ ալյուր խառնել, վերցնել կրակից մի քիչ բովելու հետո: Բուլկու վերին մասը կտրել, միջուկը հանել, մեջը լցնել հավով զանգվածը: Այն նախապես համեմել աղով, պղպեղով, կարելի է մի քիչ քարի կամ քիմիոն ավելացնել: հավի վրա լցնել մի փոքր թթվասեր և քերած պանիր: Դնել ջեռոցի մեջ, հանել, երբ պանիրը հալվի: Մատուցել տաք-տաք:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով