ԱՂԱՆԴԵՐ ԹՈՒՐԻՆՋԻ ՄԵՋ

Աղանդեր թուրինջի մեջ

Բաղադրիչներ.

թուրինջ (գրեյպֆրուտ) – 1 հատ,
խնձոր – 1 հատ,
չամիչ – մի բուռ,
կիտրոնի հյութ – 1 ճ. գդ.,
շաքարավազ – 2 ճ. գդ.,
լիկյոր ցանկացած – 2 թ. գդ.

Չամիչը թրջել գոլ ջրի մեջ:  Սպասել, մինչև այն փափկի, ջուրը թափել: Լիկյորը լցնել չամչի վրա: Խնձորը խորանարդիկներով կտրատել: Թուրինջի վերին մասը կտրել, գդալով զգուշորեն հանել միջուկ և կտրատել այն: Չամիչը, խնձորը, թուրինջը, շաքարավազն ու կիտրոնի հյութը խառնել: Ստացված խառնուրդը լցնել փորած թուրինջի մեջ: Զարդարել դարչինի ձողիկներով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով