ԹԽՎԱԾՔ «ՈԶՆԻՆԵՐ»

Ոզնի

Բաղադրիչներ.
ձու – 6 հատ,
շաքարավազ – 300 գ,
ալյուր – 250-300 գ,
մարգարին – 200 գ,
մանրացրած ընկույզ – 80 գ,
փխրեցուցիչ – 1 թ. գդ.,

կրեմ.
փափկած կարագ – 150 գ,
խտացրած կաթ – 2/3 տուփ

Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել փափուկ մարգարինը, փխրեցուցիչը, ընկույզն ու վերջում նոր ալյուրը: Լավ խառնել, որ ալյուրի գնդիկներ չմնան: Ստացվում է քյուֆթայի թանձրության խմոր: Խմորը լցնել յուղած  տապակի մեջ և թխել  200С-ում մոտ 20 րոպե: Խմորից օղակներ կտրատել գործիքի կամ բաժակի օգնությամբ: Ավելացած խմորը փշրել: Փափուկ կարագը հարել խտացրած կաթի հետ: Խմորիկները մեջտեղից կտրել, կրեմ քսել, հետո կրեմ քսել նաև ողջ մակերեսին ու թավալել խմորի փշրանքի մեջ: Մոտ մեկ ժամ թողնել սառնարանում և հյուրասիրել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով