ԵՌԱՀԱՐԿ ՏՈՐԹ

Եռահարկ տորթ

Բաղադրիչներ.

ալյուր – 1.5 բաժակ,
շաքարավազ – 1.5 բաժակ,
ձու – 3 հատ,
թթվասեր – 350 գ,
օսլա – 1.5 ճ. գդ.,
սոդա – 1.5 թ. գդ.,
աղացած ընկույզ – 2 բաժակ,
լալա (мак) – 0,5 բաժակ,
կտրատած ծիրանի չիր – 0,5 բաժակ,
խտացրած կաթ – 1 տուփ,
կարագ – 100 գ,
բուսայուղ

Մեկ բաժակ ընկույզը մի կողմ դնել զարդարելու համար: Ալյուրը, շաքարը, թթվասերը, օսլան, սոդան երեք հավասար մասերի բաժանել: Շաքարավազի մի մասը հարել մեկ ձվի հետ: Ավելացնել օսլայի, թթվասերի, ալյուրի, սոդայի մեկ երրորդ մասը և մի բաժակ ընկույզը: Տապակին բուսայուղ քսել, յուղաթուղ դնել: Լցնել ընկույզով խմորը և թխել 180 °С ջեռոցում մոտ 20 րոպե: Լալան գոլ ջրով լվանալ, լցնել սոտեյնիկի մեջ, եռացած ջուր լցնել վրան ու անմիջապես թափել: Նորից եռջուր լցնել և թողնել մեկ րոպե: Ձուն հարել շաքարի մյուս մասի հետ, ավելացնել մնացած բաղադրիչները, իսկ ընկույզի փոխարեն ավելացնել լալան: Խմորը լցնել տապակի մեջ, թխել  20 րոպե: Մնացած շաքարավազը հարել ձվի հետ, ավելացնել բաղադրիչները և կտրատած ծիրանի չիրը: Խառնել, թխել 20 րոպե: Խտացրած կաթը կարագի հետ հարել: Կրեմը քսել խմորի շերտերին, դնել նախ ընկույզով, ապա լալայով, վերջում չրով շերտը: Տորթի վրան և կողքերին կրեմ քսել, վրան շաղ տալ մի բաժակ ընկույզ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով