ԸՆԿՈՒՅԶՈՎ ՇՈԿՈԼԱԴԵ ՊԱՂՊԱՂԱԿ

Շոկոլադե պաղպաղակ

Բաղադրիչներ.
շոկոլադ – 100 գ,
շաքարավազ – 2 ճ. գդ.,
կաթ – 0,5 բաժակ,
սերուցք – 1 բաժակ,
վանիլին – մի պտղունց,
ընկույզ և միրգ զարդարելու համար
Կաթնային կամ դառը շոկոլադը քերել, լցնել խորը թասի մեջ, գոլորշու վրա դնել և հալեցնել անընդհատ խառնելով: Կաթը տաքացնել, չթողնել եռա: Հալված շոկոլադը լցնել կաթի մեջ, ավելացնել նաև շաքարավազը, վանիլինը: Խառնելով եռացնել, եփել: Վերցնել կրակից: Սերուցքը հարել, մինչև պնդանա: Ավելացնել հվացած շոկոլադե զանգվածը: Խառնուրդը լցնել ամանների մեջ և մի քանի ժամ սառեցնել: Զարդարել մանրացրած ընկույզով և մրգերով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով