ՁՈՂԱՁԿԱՆ ԿԱՐՊԱՉՉՈ ՊՈՐՏՈՒԳԱԼԱԿԱՆ

Կարպաչչո արգենտինական

Բաղադրիչներ.

հազարի փունջ – 1 հատ,
քաղցր պղպեղ – 2 հատ,
ձողաձկան փափկամիս – 350 գ.,
հյութ – 1 կիտրոնի,
սամիթ – 1 փունջ,
ձիթապտղի յուղ – 4 ճաշի գդ.,
աղ, պղպեղ

Հազարը ոչ մեծ կտորների բաժանել: Պղպեղը խորանարդաձև կտրատել: Ձողաձկան փափկամիսը լվանալ, չորացնել անձեռոցիկով: Վերցնել շատ սուր դանակ և ձուկը շատ բարակ շերտատել, որ գրեթե թափանցիկ լինեն: Շերտերը դնել ափսեի մեջ և կիտրոնի հյութ ցողել վրան: Ափսեի վրա լցնել պղպեղն ու հազարը: Սամիթը լվանալ, չորացնել, մանր կտրատել և խառնել մնացած բուսայուղի հետ: Աղ, պղպեղ անել և լցնել կարպաչչոյի վրա:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով