ՀԵՇՏ ՏՈՐԹ

Հեշտ տորթ

Բաղադրիչներ.

խտացրած կաթ – 1 տուփ,
ալյուր – 3 բաժակ,
ձու – 1 հատ,
սոդա քացախին խառնած,
կրեմ.

շաքարավազ – 1 բաժակ,
ալյուր – 2 ճ. գդ.,
կաթ – 0,5 բաժակ,
ձու –  2 հատ,
կարագ – 200 գ,
վանիլային շաքարավազ – 20 գ

Ձուն հարել, խառնել խտացրած կաթը: Հարել, ավելացնել կես գդալ սոդային խառնած մեկուկես գդալ քացախը: Աստիճանաբար ավելացնել ալյուրը, խառնել: Խմորը պետք է փափուկ լինի: Բաժանել ութ մասի: Ամեն գունդը բացել, թխել մեծ թավայի մեջ գազօջախի վրա: Ջեռոցի մեջ դնելու կարիք չկա: Խմորի շերտերը պատառաքաղով ծակծկել, դնել շատ տաք թավայի մեջ: Երբ փուչիկներ առաջանան, շուռ տալ մյուս կողմը: Դա շատ արագ է ստացվում, մեկ-երկու րոպե: Կրեմի համար ձուն շաքարավազի հետ հարել, վանի լցնել, կաթ և ալյուր, խառնել: Դնել կրակին և եփել, մինչև թանձրանա: Կարագը գցել տաք կրեմի մեջ և խառնել: Խմորների եզրերը հավասարեցնել, ավելացած մասերը քերիչով փշրել:Ամեն խմորի շերտ ծածկել կրեմով, վրան դնել հաջորդը: Իսկ վերջին շերտի վրա լցնել խմորի փշրանք:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով