ՍՈՒՆԿՈՎ ԵՎ ՊԱՆՐՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Սունկով կարկանդակ

Բաղադրիչներ.
պատրաստի շերտավոր խմոր – 250 գ,
ձու – 3 հատ,
պինդ պանիր –  200-300 գ,
կանաչ սոխ – 1 փունջ,
շամպինիոն – 700 գ,
սոխ – 1 գլուխ,
մայոնեզ

Շերտավոր խմորը բաժանել երեք մասի, բացել տապակի չափով: Խմորները թխել ջեռոցում: Պատրաստել միջուկը: Ձուն եփել, քերիչով անցկացնել: Շամպինիոնները կտրատել, բուսայուղով տապակել: Ավելացնել կտրատած սոխ: Պանիրը քերել: Կանաչ սոխը կտրատել, բաժանել երեք մասի: Վերցնել մեծ ափսե, դնել առաջին խմորը, մայոնեզ քսել և տարածել սոխով շամպինիոնը: Վրան շաղ տալ կանաչ սոխի 1/3-ը: Մյուս խմորին երկու կողմից մայոնեզ քսել: Դնել սունկի վրա, ցանել քերած ձուն, լցնել կանաչ սոխի մյուս բաժինը: Երրորդ խմորին ևս երկու կողմից մայոնեզ քսել, դնել ձվի վրա, լցնել քերած պանիրն ու սոխը: Սկզբում կարկանդակն անհարթ կլինի, բայց սեղմել չի կարելի: Ներծծվելուց հետո այն ինքնիրեն կհարթվի:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով