ՄԵՂՐՈՎ ՏՈՐԹ

Մեղրով

Բաղադրիչներ.
ձու – 3 հատ,
շաքարավազ – 2 բաժակ,
կարագ – 100 գ,
մեղր – 2 ճ. գդ.,
օղի – 2 ճ. գդ.,
սոդա – 2 թ.գդ.,
ալյուր – 5 բաժակ,
կրեմ.
թթվասեր – 700 գ,
շաքարավազ – 1,5 բաժակ,
ընկույզ կամ սալորի չիր ըստ ճաշակի
Ձվերը, շաքարավազը, կարագը դնել գոլորշու վրա, խառնելով եփել, մինչև շաքարավազը հալվի: Ավելացնել մեղրը և օղին, քացախով բացած սոդան, երկու բաժակ ալյուր: Նորից դնել գոլորշու վրա, խառնել այնքան, մինչև պղպջակներ առաջանան: Ավելացնել ևս երեք բաժակ ալյուր և խառնել մինչև համասեռ խմոր ստացվի: Խմորը բաժանել 10-14 մասի, նայած ինչ հաստության շերտեր եք ուզում: Բարակ բացել գնդերը և թխել 180 աստիճան ջեռոցում: Հետո եզրերը կտրել ուղղանկյուն կամ կլոր, եզրերի ավելացած խմորը պահել վրան փշրելու համար: Խմորը շատ արագ է թխվում: Երբ բոլորը պատրաստ լինեն, քսել թթվասերից ու շաքարավազից բաղկացած կրեմն ու դնել մի կողմ: Կարելի է մի շերտին ցանել կտրատած ընկույզ, մյուսին մանրացրած սալորաչիր, ըստ ցանկության ու ճաշակի: Ավելացած խմորի կտորները գրտնակով փշրել, ցանել տորթի վրա և կողքերին:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


2 Մեկնաբանություններ ՄԵՂՐՈՎ ՏՈՐԹ

  1. Լուսինե ասեց.

    Բարև ձեզ .Խնդրում եմ կրեմի պատրաստման եղանակը գրեք , Ինձ մոտ թթվասերը հարելուց հետո մասան չի պնդանում չի ավելանում.Նախապես շնորհակալություն: ♥

    • armmenu ասեց.

      Սիրելի Լուսինե, կրեմի ողջ գաղտնիքն այն է, որ հարկավոր է բարձր յուղայնության թթվասեր՝ 25 կամ 30 տոկոս: Թթվասերը հարել, աստիճանաբար ավելացնել շաքարավազը, մի փոքր վանիլ:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով