ԽՈԶԻ ՄՍՈՎ ՌՈՒԼԵՏ

Խոզի մսով ռուլետ սալորի չրով

Բաղադրիչներ.
խոզի կրծքամիս – 1 կգ,
սալորի չիր – 50 գ,
սունկ – 100 գ,
ձու – 1 հատ,
խնձոր –  1 հատ,
հիլ, աղ, պղպեղ


Կրծքամիսը լվանալ, երկայնակի կտրվածք անել: Մեջից մսի մի մասը կտրել-հանել: Փորած մսին աղ, պղպեղ , աղացած հիլ ցանել, մեկ ժամով դնել սառնարանի մեջ: Կտրած միջուկը աղալ: Խնձորն ու սալորի չիրը կտրատել, խառնել աղացած մսին, ավելացնել հարած ձուն: Սունկը մանրացնել, խառնել մսի խճողակին: Կրծքամիսը սառնարանից հանել, կտրվածքի մեջ տեղադրել միջուկը, կապել: Եփել 180 աստիճան տաք ջեռոցում մոտ 1-1,5 ժամ: Սպասել, որ ռուլետը հովանա, կտրատել և մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով