ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ՍՈՒՐՃ

Իռլանդական սուրճ

Բաղադրիչներ.
իռլանդական վիսկի – 40 մլ,
տաք սև սուրճ էսպրեսո – 80 մլ,
թարմ սերուցք  – 30 մգ,
շագանակագույն շաքարավազ – 1 թ. գդ.

Թունդ էսպրեսո եփել: Ավելացնել վիսկին, շաքարը, թողնել որ վերջինս հալվի: Խառնուրդը տաքացնել, չթողնելով, որ այն եռա: Լցնել գավաթի մեջ:  Դանդաղ և զգուշորեն լցնել սերուցքը գդալի մեջ, այն իջեցնել մինչև բաժակի հատակը, ապա բարձրացնել: Երբեմն սերուցքը ավելացվում է հարած վիճակում: Օրիգինալ բաղադրատոմսում սերուցք ավելացվում է առանց հարելու: Մատուցել տաք վիճակում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով