ՏՈՆԱԿԱՆ ՀԱՎԻ ԲԴԻԿՆԵՐ

Տոնական բդիկներ

Բաղադրիչներ.

հավի բդիկներ – 8 հատ,
տխեմալի – 1 ճ. գդ.,
չորացրած կանաչի,
գազար – 2-3 հատ,
սոխ –  2 հատ,
պանիր –  160 գ,
շաքարավազ – 0,5 թ. գդ.,
աղ, պղպեղ,
սպիտակ չոր գինի – 60 մլ,
մաղադանոս

Բդիկների միսը ոսկորից առանձնացնել, միսը շուռ տալ, ոսկորի մի կասը կտրել, հիմքի մասը թողնել: Մսին ներսի կողմից քսել աղ, պղպեղ, տխեմալի, չոր կանաչի: Մի քանի ժամ թողնել սառնարանում: Գազարն ու սոխը մանր կտրատել: Տապակել նախ սոխը, ապա գազարը: Աղ ու շաքարավազ ավելացնել: Երբ գազարը մի թեթև կարմրի, լցնել գինին, խառնելով եփել: Բանջարեղենը հովացնել, խառնել կտրատած պանիրը և մաղադանոսը: Խառնուրդը լցնել բադիկների մեջ, կապել ծայրերը կամ չոփերով ամրացնել: Շարել տապակի մեջ և եփել  200աստիճան տաքացված ջեռոցում մոտ 40 րոպե:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով