ՀԱՅԿԱԿԱՆ ՓԱԽԼԱՎԱ

Փախլավա

Առաջարկում ենք «Փախլավայի» բազմաթիվ տարբերակներից մեկը: Բաղադրիչներ.

խմոր.
շաքարավազ – 1 բաժակ,
հալած յուղ – 200 գ,
ձու – 5 հատ,
կաթ – 1 բաժակ,
խմորիչ – 25 գ,
ալյուր – 800-900 գ,
միջուկ.
շատ մանր կտրատած ընկույզ – 2 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
հիլ – 25 հատ աղացած,
օշարակ.
մեղր – 500 գ,
կարագ – 400 գ,
Խմորիչը կաթին խառնել, թողնել բարձրանա: Ալյուրը մաղել, ավելացնել շաքարավազի հետ հարած ձուն, կաթը: Խմորը հունցել, այն պետք է շատ պինդ չլինի: Թողնել մի քսան րոպե, հունցել, էլի քսան րոպե թողնել: Բաժանել չորս մասի: Ամեն գունդը բացել, վրան կարագ քսել: Խմորները դնել իրար վրա, գլանաձև փաթաթել, չորս մասի բաժանել: Նորից չորս շերտ բացել: Երեք անգամ բացել, ամեն անգամ կարագ քսել: Խմորը դնել տապակի վրա, յուղել, դնել միջուկի  1/3 մասը, հաջորդ շերտով ծածկել: Վերևի շերտին հարած դեղնուց քսել, դնել ոչ շատ թեժ ջեռոցը: Երբ վրայի շերտը չորանա, 10-15 րոպե հետո, հանել, փախլավաձև կտրատել, վրան յուղ լցնել այնպես, որ արանքները լցվի, նորից դնել ջեռոցը: 10-15 րոպե անց հանել, մեղր լցնել: Յուղն ու մեղրը հաջորդաբար լցնել փախլավայի վրա, կրկնել չորս անգամ ամեն տասը րոպեն մեկ: Թխվելուց հետո հանել, թողնել, որ յուղն ու մեղրը ներծծվեն:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով