ԽՈԶԻ ՄԻՍ ՏԱՆՁՈՎ ԵՎ ՈՒՐՑՈՎ

Տանձով խոզի միս

Բաղադրիչներ.

խոզի վզի միս –  1300-1500 գ,
քաղցր գինի – 100 մլ,
չորացրած ուրց – 1 թ. գդ.,
քաղցր հասախ տանձ -1-2 հատ,
աղ, պղպեղ,
վրան քսելու համար.
քաղցր չիլի սոուս –  1-2ճ. գդ,
քացախ – 1 թ. գդ.,
քարի – 0,5 թ. գդ.,

Միսը լվանալ, չորացնել, հաստ շերտերով կտրել ոչ մինչև վերջ: Աղ, պղպեղներ քսել, ուրցը մատներով տրորել, տարածել մսի վրա: Միսը դնել խորը ամանի մեջ, վրան գինի լցնել և թողնել մեկ ժամ: Տանձը հաստ շերտատել:  Երբ միսը մարինացվի, հանել, կտրվածքների արանքում տանձի շերտեր դնել: Միսը կապել, եփել 200աստիճանում մեկ ժամ: Քաղցր չիլի սոուսը և քացախը խառնել, ավելացնել քարին: Միսը հանել ջեռոցից, թիթեղը բացել, մսին քսել սոուսը, տանձերին նույնպես սոուս քսել: Դնել ջեռոցի մեջ  30-40 րոպե, երբեմն առաջացած հյութը լցնել մսի վրա: Կարմրեցնել, մատուցելուց առաջ կտրատել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով