ԱՂՑԱՆ «ԽԱՂՈՂ»

Աղցան Խաղող
Բաղադրիչներ.
հավի բուդ – 1 հատ,
քերած պանիր – 150 գ,

ձու – 3 հատ,
սալորի չիր – 150 գ,
ընկույզ – 150 գ,
խաղող – 1 ողկույզ,
մայոնեզ – 250 գ,
աղ,
բուսայուղ,
կանաչի
Հավի բուդը եփել, մանր կտրատել: Սալորի չիրը եռացած ջրի մեջ թողնել  20 րոպե: Հանել, քամել, կտրատել: Ձուն պինդ խաշել, կտրատել: Խաղողի հատիկները կիսել: Բաղադրիչները շերտ առ շերտ շարել, յուրաքանչյուրին քսելով մայոնեզ  և վրան շաղ տալով մանրացված ընկույզ: Ցանկության դեպքում կարելի է մայոնեզին մի փոքր սխտոր խառնել:
1-ին շերտ  — հավի միս, մայոնեզ, ընկույզ,
2-րդ շերտ — սալորի չիր, մայոնեզ, ընկույզ,
3-րդ շերտ — պանիր,մայոնեզ, ընկույզ,
4-րդ շերտ — ձու, մայոնեզ, ընկույզ,
5-րդ շերտ — շատ կիպ շարել խաղողի կիսած հատիկները
Զարդարել կանաչիով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով