ՍՈՒՆԿՈՎ ԵՎ ԱՊՈՒԽՏՈՎ ՌՈՒԼԵՏ

Սունկով և ապուխտով ռուլետ

Բաղադրիչներ.

ձու – 4 հատ,
սերուցք կամ կաթ – 100 մլ,
շամպինիոն – 5-6 հատ,
ապուխտ – 100 գ,
կարագ – 20 գ,
բուսայուղ, աղ, պղպեղ
Շամպինիոնները լվանալ, կտրատել: Տապակել բուսայուղով մինչև ոսկեգույն դառնալը: Ավելացնել մանր կտրատած ապուխտը: Եվս 3-4 րոպե տապակել: Ձուն հարել, խառնել կաթը կամ սերուցքը, համեմել աղով և պղպեղով: Ձվի զանգվածին խառնել տապակած սունկն ու ապուխտը: Մեծ թավայի մեջ կարագը հալեցնել, զանգվածը լցնել, տապակել մարմանդ կրակով 5-7 րոպե: Չխառնել, որ ուտեստը ամբողջական մնա: Պատառաքաղի ծայրին մի կտոր կարագ դնել և քսել օմլետի մակերեսին: Ձիգ փաթաթել, կտրատել և մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով