ՏՆԱԿԱՆ ԱՊՈՒԽՏ

Տնական ապուխտ

Բաղադրիչներ.

հավի միս – 600 գ,
սխտոր – 1 պճեղ,
ժելատին – 1 ճ. գդ.,
իտալական չոր կանաչիների փունջ – 1 թ. գդ.,
աղ, սև պղպեղ

Օգտագործվում են հավի ոչ միայն կրծքամիսը, այլև «մուգ» միսը: Ոչ խոշոր կտրատել, աղ, պղպեղ, կտրատած սխտոր, համեմունքներ և ժելատին: Լավ խառնել և թողնել 15-20 րոպե: Կտրել ջեռոցի համար նախատեսված թաղանթը, միսը լցնել մեջը, թելով կապել ծայրերը: Դնել մետաղյա բանկայի մեջ և եփել 190°С ջեռոցում մոտ մեկ ժամ: Բանկան դնել տապակի մեջ, որ առաջացած ավելորդ հեղուկը չթափվի: Եփվելուց հետո թողնել հովանա, դնել սառնարանի մեջ: Հաջորդ օրը հանել, ազատել թաղանթից: մատուցելիս կտրատել ոչ շատ բարակ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով