ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՏՈԼՄԱ

Ֆրանսիական տոլմա

Բաղադրիչներ.
կաղամբ – 1 գլուխ,
տավարի աղացած միս – 1 կգ,
գազար – 500 գ,
լոլիկ – 8 հատ,
սոխ – 2-3 գլուխ,
գետնանուշի յուղ,
հավի արգանակի խորանարդիկ – 1 հատ,
բուլղարական պղպեղ – 2 հատ,
կանաչ սոխ  – 1 ցողուն,
սխտոր,
աղ, պղպեղԿաղամբի թերթիկները առանձնացնել, եռացող ջրի մեջ գցել տասը րոպե: Հանել, հովացնել: Գազարը մանր կտրատել: Հինգ րոպե եփել աղաջրում: Միսը, կես գլուխ կտրատած սոխը և սխտորը խառնել: Ավելացնել աղ, գազարը, խառնել կրկին: Լոլիկների կեղևը հանել: Լոլիկները, մնացած սոխը, կանաչ սոխը, բուլղարական պղպեղը մանրացնել: Մսի խճողակը փաթաթել խաշած կաղամբի թերթերի մեջ, շարել կաթսայի մեջ: Մի փոքր գետնանուշի յուղ լցնել: Թույլ կրակի վրա եփել: Մատուցել բրնձի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով