ՊԱՆՐՈՎ ՌՈՒԼԵՏ

Պանրով ռուլետ

Բաղադրիչներ.

հավի խաշած կրծքամիս – 200 գ,
պանիր – 300 գ,
պղպեղ – 1 հատ,
կաթնաշոռ – 200 գ,
թարմ կանաչի,
աղ, պղպեղ

Պանիրը քերել: Տապակի վրա թուղթ դնել, լցնել քերած պանիրը և դնել ջեռոցի մեջ:  Պանիրը պետք է հալվի: Հալվելուց հետո հանել, թողնել պանիրը պնդանա: Պատրաստեռլ միջուկը. կտրատել կրծքամիսը, կանաչին, պղպեղը: Աղ և պղպեղ ցանել: Ավելացնել կաթնաշոռը: Միջուկը լցնել պանրի վրա, ռուլետի պես փաթաթել: Զգուշությամբ կտրել, մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով