ՏՈՐԹ «ԱՐԲԱԾ ԲԱԼ»

Արբած բալ
Բաղադրիչներ
բիսկվիթ,
ձու – 10-12 հատ,
շաքարավազ – 3 բաժակ,
ալյուր – 2,5 բաժակ,
կակաո – 0,5 բաժակ,
կրեմ.
կարագ –  0,5 կգ,
ընկույզ –  100 գ,
խտացրած կաթ – մի տուփ,
կակաո – 3 ճ. գդ.,
բալ – բալի մուրաբայի կամ կոմպոտի հատիկներ,
կոնյակ – 150-200 մլ
գլազուր.
թթվասեր – 3 ճ. գդ.,
շաքարավազ – 5 ճ. գդ.,
կակաո  – 2 ճ. գդ.,
կարագ – 1 ճ. գդ.
Բալը քամել և կոնյակի մեջ լցնել, թողնել տասն օր: Կոնյակի փոխարեն կարելի է օղու մեջ թրջել: Բիսկվիթի համարր ձուն շաքարավազի հետ հարել, ավելացնել կակաոն ու ալյուրը: Հարել, ստանալ միատարր զանգված: Տապակը յուղել, ալյուր ցանել, խմորը լցնել: Ջեռոցը տաքացնել 150-200 աստիճան և թխել խմորը: Կրեմի 0,5 կգ փափկած կարագը հարել խտացրած կաթի հետ: Ավելացնել 3 ճաշի գդալ կակաո: Բիսկվիթի «կափարիչը» կտրել, միջուկը փորել-հանել, փշրել: Փշրանքը լցնել կրեմի մեջ: Ընկույզը աղալ կամ կտրատել, լցնել կրեմի մեջ: Կրեմի մեջ լցնել նաև բալը: Խառնել, զանգվածը լցնել փորած խմորի մեջ, կափարիչով ծածկել: Գլազուրը պատրաստելու համար խառնել շաքարավազը, թթվասերը, կակաոն, կարագը և խառնել, ամանը դնելով գոլորշու վրա:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


2 Մեկնաբանություններ ՏՈՐԹ «ԱՐԲԱԾ ԲԱԼ»

  1. nelli ասեց.

    es porcel em shat hamex e

  2. Անահիտ ասեց.

    Ավելի հետաքրքիր կլինի կարդալ մեկնաբանությունը քայլ առ քայլ

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով