ՏՈՐԹ «ՄԱԶՈՒՐԿԱ»

Մազուրկա

Բաղադրիչներ.
ձու – 6 հատ,
ալյուր – 6 ճ. գդ.,
շաքարավազ – 1.5 բաժակ,
ընկույզ – 600 գ,
չամիչ – 200 գ,
վանիլային շաքարավազ – 1-2 տուփՎեց ձուն կոտրել, ավելացնել վանիլային շաքարավազը, հարելով ավելացնել նաև շաքարավազը: Հարել, լցնել ալյուրը, խառնել այնքան, մինչև գնդիկներ չմնան:  Ավելացնել չամիչն ու մանրացրած ընկույզը: Տապակի վրա յուղաթուղթ դնել, խմորը լցնել, հարթեցնել: Թխել 170 աստիճան տաքացված ջեռոցում 40-45 րոպե: Շուռ տալ տախտակի վրա, թուղթը պոկել: Հովանալուց հետո փախլավաձև կտրատել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


2 Մեկնաբանություններ ՏՈՐԹ «ՄԱԶՈՒՐԿԱ»

  1. Nora ասեց.

    Giteq rs patrasteci, ayn el 2 angam, sakajn xndirn hetevjaln e. amborj chamiche u popoke nstec take. Hame shat lavn er, sakayn chstacvec aynpes inchpes Dzer nkarum e. Asaceq xndrem inchu??????????????

    • armmenu ասեց.

      Հարգելի Nora, որպեսզի չամիչն ու ընկույզը խմորի տակ «չնստեն», դրանք կարելի է մի քիչ ալյուրի հետ խառնել, հետո նոր ավելացնել խմորին: Վստահ ենք, որ մեր խորհուրդը կօգնի Ձեզ:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով