ԿԱՎՈՒՐՄԱ ՉՈՒՉՎԱՐԱ ԿԱՄ ՈՒԶԲԵԿԱԿԱՆ ՊԵԼՄԵՆԻ

Ուզբեկական պելմենի

Բաղադրիչներ.

խմոր.
ջուր – 180 մլ,
աղ – 1 թ. գդ.,
ձու – 1 հատ,
ալյուր – 500 գ,
խճողակ.
ոչխարի կամ տավարի յուղոտ միս – 500 գ,
սոխ –  400 գ,
աղ -1 թ. գդ.,
սև աղացած պղպեղ – 0,5 թ. գդ.

180 մլ գոլ ջրին խառնել մի թեյի գդալ աղ, մեկ ձու, խառնել: Ավելացնել 500 գ ալյուր, խմոր հունցել: Վրան մի թաս շուռ տալ, թողնել կես ժամ հանգստանա: Միսը աղալ սոխի հետ: Ավելացնել մի թեյի գդալ աղ, կես թեյի գդալ պղպեղ, խառնել: Խմորը բարակ բացել և քառակուսիներով կտրատել: Ամեն քառակուսու վրա կես գդալ խճողակ դնել: Երկու եզրը իրար կպցնել, որից հետո միացնել երկու հարևան անկյունները: Կստացվի երկու ցցված «ականջներով» պելմենի: Առատ բուսայուղ տաքացնել թավայի մեջ և խմորները մաս-մաս տապակել մինչև ոսկեգույն դառնալը: Մատուցել թանի կամ արգանակի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով