ՍՐՃԱՅԻՆ ԱՂԱՆԴԵՐ

Սրճային-սերուցքային աղանդեր

Բաղադրիչներ.
սերուցք – 500 մլ 33-35%,
կաթ – 200 մլ,
սառը սուրճ – 200 մլ (3 թ. գդ.200 մլ-ին),
շաքարավազ – 200 գ,
ժելատին – 20 գ,
շոկոլադի գնդիկներ

Ժելատինը 200 մլ եռացրած սառը ջրում թրջել, թողնել մեկ ժամ: Ժելատինը տաքացնել, խառնել, թողնել հովանա: Սերուցքը հարել շաքարավազի հետ: Ավելացնել ժելատինը, խառնել: Զանգվածը կիսել: Մի մասին խառնել սուրճը, մյուս մասին կաթը: Սրճային զանգվածով մատուցվող փոքր ամանները կիսով չափ լցնել: Դնել սառնարանի մեջ: Երբ զանգվածը խտանա, դնել շոկոլադե հատիկներ: Շոկոլադի վրա լցնել սերուցքային խառնուրդը: Մեկ-երկու ժամ դնել սառնարան, վրան դնել շոկոլադի գնդիկներ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով