ՁԿՈՎ ՊԱՏԱՌՆԵՐ

Ձկով պատառ

Բաղադրիչներ.

ձկան փափկամիս – 500 գ,
բատոն – 400 գ,
սոխ – 200 գ,
կաթ – 500 մլ,
պանիր – 150 գ,
մայոնեզ,
կանաչի,
աղ,
պղպեղ,
բուսայուղ

Սոխը մանր կտրատել: Ձուկը մասերի բաժանել: Կանաչին կտրատել, պանիրը քերիչով անցկացնել: Ձուկը, կանաչին, սոխը խառնել, աղ, պղպեղ ցանել: Բատոնը կտրել 2 սմ-անոց շերտերի: Հացի շերտերի վրա կաթ լցնել, մի քիչ քամել: Տապակը յուղել, հացերը շարել վրան: Ամեն կտորի վրա ձեռքով սեղմել, փոս անել: Փոսի մեջ դնել ձկան խճողակից մի փոքր: Վրան քսել մայոնեզ, դնել 180 աստիճան տաք ջեռոցում 40-45 րոպե: Վրան քերած պանիր ցանել, դնել ջեռոցի մեջ ևս 5-7 րոպե:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ՁԿՈՎ ՊԱՏԱՌՆԵՐ

  1. armine egheazaryan ասեց.

    shat shnorhakalem cezanic…..

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով