ՊԱՐՈՒՐԱՁԵՎ ԲՈՒԼԿԻՆԵՐ

Պարուրաձև բուլկիներ

Բաղադրիչներ.
չոր խմորիչ – 11 գ կամ 100 գ թարմ,
կարագ կամ մարգարին – 200 գ,
ձու – 5 հատ,
ալյուր – 600-700 գ,
շաքարավազ – 150 գ, ևս մի փոքր վրան ցանելու համար

Խմորիչը խառնել  1 թ. գդ. շաքարավազին և 5 ճ. գդ. գոլ ջրին: Թողնել բարձրանա: Կարագը խառնել շաքարավազին: Ավելացնել ձուն, հարել: Խառնել խմորիչին, ավելացնել ալյուր և խմոր հունցել: Մաքուր մարլյան երեք շերտ ծալել, խմորը կապել նրա մեջ, գցել սառը ջրով լի կաթսայի մեջ: Մոտ մեկ ժամ անց խմորը ջրի երես կբարձրանա: Հանել, կիսել, ամեն գունդը կլոր բացել: Բացած խմորին շաքարավազ ցանել: Ապա փաթաթել ռուլետի նման: Ստացված գլանակը կտրել 1-1.5 սմ հաստության շերտերի: Եթե շերտերը բարակ կտրվեն, թխվածքը խրթխրթան կստացվի, եթե հաստ կտրեք, բուլկիները փափուկ կլինեն: Տապակը յուղաթղթով ծածկել, շարել բուլկիները: Վրան քսել մի փոքր շաքարավազի հետ հարած սպիտակուց: Թխել 180 աստիճան տաք ջեռոցում 20-25 րոպե:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


2 Մեկնաբանություններ ՊԱՐՈՒՐԱՁԵՎ ԲՈՒԼԿԻՆԵՐ

  1. VAHE ասեց.

    MEKNABANEQ TE INCHPES EN PATRASTUM

    • armmenu ասեց.

      Խմորը բացում ենք, գլանակի պես փաթաթում, կտրատում : Կտրատելուց հետո ստացվում են այնպիսի պարույրներ, ինչպիսիք պատկերված են նկարում: Թխելու համար տափակ կողմով շարել և թխել:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով