ՏՈՆԱԿԱՆ ԿԱՊՈՑՆԵՐ

Խմորից կապոցներ

Բաղադրիչներ.

խմոր.
ալյուր – 100 գ,
աղ – 1/4 ճ. գդ.,
ձու – 2 հատ,
կաթ – 200 մլ,
սերուցք – 50 մլ,
կարագ – 15-20 գ,
բուսայուղ,
միջուկ.
սաղմոնի ֆիլե,
խավիար – 20 գ,
թթվասեր – 2 ճ. գդ.,
սամիթ

Ալյուրը մաղել, փոս անել ալյուրի բլրակի վրա, մեջը լցնել հարած ձու: Ավելացնել կաթի և սերուցքի խառնուրդի կեսը: Խառնել, միատարր դարձնելուց հետո ավելացնել մնացած կաթը: Ձկան փափկամիսը կտրատել: Կանաչին լվանալ: Թավայի մեջ կարագ հալեցնել, ավելորդ յուղը թափել: Թողնել այնքան, որ մնա թավայի տակի յուղի շերտը: Խմորը խառնել, լցնել թավայի մեջ: Թխվելուց հետո շուռ տալ: Կարմրեցնել նաև մյուս կողմից: Խմորի մեջ դնել ձկան փափկամիս, եզրերը հավաքել և սամիթով կապել:Ամեն կապոցի վրա մի փոքր խավիար դնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով