ԿԱԹՆԱՇՈՌՈՎ «ՁՆԱԳՆԴԻՆԵՐ»

Ձնագնդի

Բաղադրիչներ.
կաթնաշոռ  – 250 գ,
թթվասեր – 25% յուղ. – 1 ճ. գդ.,
հնդկական ընկույզ – 100 գ,
շաքարավազ – 100 գ,
խաղող – 100 գ,
վանիլային շաքարավազ – 1 թ. գդ.
Կաթնաշոռը շաքարավազի հետ խառնել, ավելացնել թթվասերն ու վանիլային շաքարը: Լավ խառնել և դնել սառնարանի մեջ: Ընկույզը մանրացնել: Այն բովել պետք չէ, այլապես ձնագնդիները ճերմակ չեն ստացվի: Խաղողը լվանալ, չորացնել: Կաթնաշոռից գնդիկներ պատրաստել: Ամեն գնդիկի մեջ խաղողի մի հատիկ դնել: Նորից կլորացնել, թավալել ընկույզի փշրանքի մեջ: Մատուցվող ափսեի մեջ ձնագնդիները զարդարել խաղողի հատիկներով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով