ՇԱՎԼԱ. ՏԱՋԻԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Շավլա

Բաղադրիչներ.
ոչխարի կամ տավարի միս – 200 գ,
բրինձ – 1.5 բաժակ,
յուղ – 2 ճ. գդ.,
սոխ – 2 գլուխ,
գազար – 1-2 հատ,
կանաչի,
համեմունքներ,
աղ

Միսը կտրատել, տապակել, կարմրեցնել: Ավելացնել կտրատած սոխը, ևս 5-7 րոպե տապակել: Այնուհետև ջուր լցնել, ավելացնել խորանարդաձև կտրատած գազարը, աղ, պղպեղ: Բրինձը մաքրել, լվանալ, լցնել կաթսայի մեջ: Եռալուց հետո կափարիչը ծածկել, մարմանդ կրակով եփել: Մատուցելիս կտրատած համեմ շաղ տալ: Շալվայի մեջ կարելի է սիսեռ լցնել, այդ դեպքում բրինձ ավելի քիչ կօգտագործվի:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով