ԼԱՀՄԱՋՈ

Լահմաջո

Բաղադրիչներ.

խմոր.
ալյուր – 700 գ,
ջուր – 2 բաժակ,
աղ
խճողակ.
տավարի միս – 0,5 կգ,
դմակ – 50 գ,
տոմատի մածուկ – 6 ճ. գդ.,
սխտոր – 2 պճեղ,
սոխ – 1 գլուխ,
պղպեղ կծու – կես հատ,
համեմ – մի փունջ,
ռեհան,
ուրց,
աղ, պղպեղՄիսը, դմակը, կծու պղպեղը, սոխն ու սխտորը աղալ երկու անգամ: Ավելացնել տոմատը, համեմը,  տրորած լոլիկը, համեմել: Խառնել, կստացվի ոչ պինդ զանգված: Ջուրն ու ալյուրը խառնել, խմոր հունցել: Խմորից գնդիկներ անել, բարակ բացել: Որքան բարակ լինի, այնքան լավ: Ամեն խմորի վրա միս քսել, տարածել: Թխել 180 աստիճանում 15 րոպե: Մատուցելիս կիտրոնի հյութ ցողել վրան, մատուցել թանի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով