ՍՊԻՏԱԿ ԼՈԲԻ ՀՈՒՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Հունական սպիտակ լոբի

Բաղադրիչներ.
լոբի – 500 գ,
սոխ – 1 հատ,
գազար – 2 հատ,
նեխուր – 1 հատ,
սխտոր – 3 պճեղ,
լոլիկներ – 6 հատ,
հավի արգանակ – 4 բաժակ,
ջուր – 4 բաժակ,
օրեգանո – 1.5 ճ. գդ.,
տոմատի սոուս – 250 գ,
բուսայուղ – 80 մլ,
աղ, պղպեղ – 1 թ. գդ.

Մեծ թավայի մեջ բուսայուղով տապակել սոխը: Աղ ցանել, ավելացնել կտրատած սխտորը: Հետո լցնել խորանարդիկներով կտրատած գազարն ու նեխուրը: Երկու-երեք րոպեից ավելացնել կտրատած լոլիկները: Կրակն իջեցնել և շոգեխաշել մինչև բանջարեղենի փափկելը: Լվացած լոբին լցնել թավայի մեջ: Նախապես թրջելու կարիք չկա: Ավելացնել տոմատի մածուկ, բուսայուղ, օրեգանո: Ավելացնել հավի արգանակը, կափարիչը փակել և թույլ կրակով մոտ մեկ ժամ եփել: Ժամանակ առ ժամանակ խառնել: Մեկ ժամ հետո 2 բաժակ ջուր լցնել թավայի մեջ: Եվս մեկ ժամ անց կրկին  2 բաժակ ջուր լցնել, խառնել: Լոբին պետք է եփվի ոչ պակաս, քան երեք ժամ: Աղ, պղպեղ ցանել, մատուցել տաք վիճակում, վրան ցանելով քերած պարմեզան և կտրատած մաղադանոս:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ՍՊԻՏԱԿ ԼՈԲԻ ՀՈՒՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով