ՊԱՆՐՈՎ ԼՈՇԻԿ

Պանրի լոշիկ

Բաղադրիչներ.
լոշիկ – 2 հատ,
սոխ – 1 հատ,
պղպեղ -0.5 հատ,
ապուխտ –  150 գ,
ձու – 6 հատ,
հազար – 4 թերթիկ,
կոշտ պանիր -150 գ,
մանանեխ- 1 թ. գդ.,
աղ – 0.5 թ. գդ.,
կարմիր աղացած պղպեղ
Թավայի մեջ կարագ հալեցնել: Ավելացնել ձողիկաձև կտրատած սոխ, կանաչ պղպեղ, տապակել  5-7 րոպե: Ավելացնել խորանարդաձև կտրատած ապուխտը: Առանձին թասի մեջ ձուն հարել աղի ու պղպեղի հետ: Լցնել թավայի մեջ, տապակել, մինչև ձուն եփվի: Լոշիկը կիսել, ներսից մանանեխ քսել: Լոշիկի մեջ դնել հազարի թերթիկը, վրան տեղավորել միջուկը 3/4-ի չափով: Ավելացնել քերած պանիր, մինչև լոշիկը լրիվ լցվի:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով