ՍՈՈՒՍ «ԲՈՐԴԵԼԵԶ»

Բորդելեզ սոուս

Բաղադրիչներ.
կարմիր գինի –  300 մլ,
սոխ –   2 հատ,
մսի արգանակ –  500 մլ,
կարագ -50 գ,
սև հատիկ պղպեղ – 10 հատ,
ուրց – 1 փունջ

Գինի լցնել խորը սոտեյնիկի մեջ, մեծ փունջ ուրց դնել մեջը և խոշոր կտրատած սոխ: Դնել  թույլ կրակի վրա և եփել հինգ-յոթ րոպե: Զուգահեռ մեկ այլ ամանի մեջ թույլ կրակի վրա հինգ-վեց րոպե եփել մսի արգանակը: Հետո արգանակը լցնել գինու վրա և եփել ևս տասնհինգ րոպե: Սոխը պիտի լավ եփվի, իսկ թանձրությունը նմանվի ջրիկ մեղրի: Սոուսը մանր անցքերով մաղով անցկացնել: Դնել ուժեղ կրակին: Կարագը կտրատել, կտոր-կտոր գցել գինու  մեջ, ամեն կտորը գցելուց հետո սոտեյնիկը թափահարել, որ յուղը հալվի: Մատուցել տավարի մսի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով