ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ՊՈՒԴԻՆԳ

Պուդինգ

Բաղադրիչներ.

կաթնաշոռ – 250 գ 9% յուղ.,
ձու – 3 հատ,
շաքարավազ – 100 գ,
նարինջ – 1 հատ

Ձուն շաքարավազի հետ հարել, սպիտակեցնել: Կաթնաշոռին խառնել մեկ նարնջի կեղևը և կես նարնջի հյութը: Զգուշորեն միախառնել կաթնաշոռի և ձվի զանգվածները: Տապակը յուղել կամ ծածկել յուղաթղթով, զանգվածը լցնել մեջը: Թխել 30 րոպե 180°C-ում: Եփվելու ընթացքում պուդինգը բավականին բարձրանում է, իսկ սառչելուն պես նստում: Մատուցվում է, երբ դեռ շատ տաք է կամ մի փոքր հովանալուց հետո:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով