ՍՈՒՐՃՈՎ ԿՐԵՄ

Սրճային կրեմ

Բաղադրիչներ.

սուրճ – 250 մլ (3 թ. գդ. սուրճ 250 մլ ջրին),
դեղնուց – 3 հատ,
շաքարավազ – 150 գ,
ժելատին – 10 գ (2 թ.գդ.) ,
սերուցք – 300 մլ 33-35%

Ժելատինը թրջել100 մլ եռացած սառը ջրի մեջ: Դեղնուցները խառնել շաքարավազին, դնել գոլորշու վրա: Խառնել այնքան, մինչև շաքարը ձուլվի: Ավելացնել սուրճը, ժելատինը, խառնել: Վերցնել կրակից, սառեցնել: Սերուցքը հարել, խառնել սառած սրճային զանգվածին: Լցնել ամանների մեջ, մի քանի ժամով դնել սառնարանը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով