ԱՊՈՒՐ ՀԱՑԻ ՄԵՋ

Ապուր հացի մեջ

Բաղադրիչներ.

փոքր կլոր բոքոններ – 2 հատ,
խոզի շոգեխաշած միս – 200 գ,
ապխտած երշիկ – 200 գ,
սոխ – 1 հատ,
կարտոֆիլ – 2 հատ,
տոմատի մածուկ – 2 ճ. գդ.,
ալյուր – 3 ճ. գդ.,
ձու – 1 հատ,
բուսայուղ – 2 ճ. գդ.,
մաղադանոս, պղպեղ,
աղ

Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, տապակել սոխը, ավելացնել կտրատած երշիկը: Տապակել երկու րոպե: Ավելացնել ալյուր, խառնել: Լցնել տոմատի մածուկը, տապակել ևս մի քանի րոպե: Կաթսայի մեջ մեկ լիտր ջուր լցնել, եռացնել: Ավելացնել խոզի մսը, կտրատած կարտոֆիլը, աղ, պղպեղ ցանել: Երբ կարտոֆիլը եփվի, ավելացնել երշիկը և եփել  5 րոպե: Բոքոնների վերին մասերը կտրել, միջուկը հանել: Ձուն կոտրել և քսել բոքոնի ներսի կողմից: Ջեռոցը տաքացնել 200 աստիճան և հացերը թխել մոտ 10 րոպե: Մատուցելուց անմիջապես առաջ ապուրը լցնել բոքոնների մեջ և վրան կտրատած մաղադանոս լցնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով