ՖԻԼԱԴԵԼՖԻԱ ՊԱՆՐՈՎ ԵՎ ՈՒՐՑՈՎ ՃՈՒՏ

Հավ Ֆիլադելֆիա պանրով

Բաղադրիչներ.

ճուտ – 1 հատ -500 գ,
Ֆիլադելֆիա պանիր – 150 գ,
սպխտոր – 2-3 պճեղ,
ուրց – 10 ճյուղ,
չիլի պղպեղ – 1 հատ,
աղ, պղպեղ
Չիլին կտրել, սերմերը հանել, մանր կտրատել: Ուրցի տերևիկները պոկել, խառնել Ֆիլադելֆիային: Ավելացնել ճզմած սխտորը, չիլին: Խառնել, աղ, պղպեղ ցանել: Ճուտը կիսել, երկու կողմից քսել պանրի խառնուրդը:  Դնել ջեռոցի մեջ: Եփել 180 աստիճանում 30-35 րոպե:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով