ՄՍԱԳՆԴԻԿՆԵՐ ՍՊԻՏԱԿ ՍՈՈՒՍՈՎ

Սպիտակ սոուսով մսագնդիկներ

Բաղադրիչներ.
խոզի և տավարի աղացած մսի խառնուրդ – 500 գ,
ձու – 1 հատ,
կաթ- կես լիտր,
պաքսիմատ – մի քանի գդալ ճ. գդ.,
սխտոր – 3 պճեղ,
կարագ կամ բուսայուղ,
ալյուր – 2 ճ. գդ.,
արգանակ – 500 մլ,
աղ, պղպեղ

Մեծ թասի մեջ խառնել միսը, ձուն, ճզմած սխտորը, պաքսիմատը և  կաթի մի մասը: Աղ, պղպեղ ցանել ըստ ճաշակի: Լավ խառնել և մսագնդիկներ պատրաստել: Շարել հրակայուն տապակի մեջ, դնել տաք ջեռոցը կես ժամ: Պատրաստել սոուսը: Թավայի մեջ կարագ հալեցնել, ավելացնել ալյուր: Ալյուրը կարագով բովել: Զանգվածը պիտի լինի բաց գույնի: Ավելացնել գոլ կաթը և խառնել, գնդիկներ չթողնել, աղ, պղպեղ ցանել: Աստիճանաբար ավելացնել արգանակը, միջին ուժգնության կրակով եփել մոտ հինգ րոպե: Թանձրանալուց հետո կրակից վերցնել: Ափսեի մեջ դնել մսագնդիկները, վրան սոուս լցնել, մատուցել խաշած կարտոֆիլի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով