ՁԿՈՎ ԿԱՆԱՊԵՆԵՐ

Ձկով կանապեներ

Բաղադրիչներ.
ապխտած տառեխ – 180 գ,
թթու վարունգ – 1 հատ,
խաշած ձու – 2 հատ,
խնձորի քացախ – 1 ճ. գդ.,
բուսայուղ – 1 ճ. գդ.,
սև հաց,
կանաչի, թարմ աղացած պղպեղ,
կապերսներ, չիլի լոլիկներ իբրև զարդարանք

Ձկան փափկամիսը և վարունգը մանր կտրատել: Ձուն պատառաքաղով տրորել: Խառնել ձուկը, վարունգը, ձուն, ավելացնել բուսայուղ և քացախ, ինչպես նաև մանր կտրատած սամիթ և աղացած պղպեղ: Հացը եռանկյունաձև կտրատել: Վրան քսել ձկնային զանգվածը, մի փոքր սեղմել-տափակեցնել: Զարդարել լոլիկներով, կանաչիով և կապերսներով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով