ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ «ԿՈՆԳՈ»

Կոնգո

Բաղադրիչներ.
կոկոսի փաթիլներ – 100 գ,
շաքարավազ – 90 գ,
սպիտակուց – 1 հատ,
խնձորի խյուս – 1 ճ. գդ.,
կարագ – 10 գ

Կոկոսն ու շաքարավազը խառնել, ավելացնել սպիտակուցն ու խնձորը: Խառնել և դնել գոլորշու վրա: Տաքացնել 10 րոպե, զանգվածը կդառնա միատարր և էլաստիկ: Փոքրիկ գնդիկներ անել, գնդիկներին կոնի ձև տալ և շարել յուղաթղթով ծածկված տապակի մեջ: Թխել 220 աստիճանում 10-15 րոպե, մինչև ոսկեգունելը: Եթե կոների գագաթները սկսեն այրվել, ծածկել փայլաթիթեղով առանց ջերմաստիճանը փոխելու:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով