ԽԱՂՈՂՈՎ ՃՈՒՏ

Խաղողով ճուտ

Բաղադրիչներ.

ճուտ – 2 հատ,
սև խաղող – 500 գ,
սոխ – 100 գ,
թարմ ուրց – 6 ճյուղ,
ձիթայուղ – 2 ճ. գդ.,
աղացած պղպեղ, աղ

Ճուտերը լվանալ, աղ, պղպեղ ցանել: Ճուտերի մեջ տեղադրել ուրցի ճյուղերը: Հրակայուն տապակի մեջ դնել կտրատած մանր սոխեր, խաղողի հատիկներ: Եթե սոխը մանր չէ, սոխը կտրատել: Վրան դնել ճուտերը կրծքամասով դեպի վեր: Վրան ձիթայուղ լցնել, դնել ջեռոցի մեջ մոտ 50 րոպե: Ճուտերը պատրաստ կլինեն, երբ չոփով ծակելիս թափանցիկ հյութ դուրս գա: Մատուցել տաք վիճակում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով