ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ «ՆԱՐԻՆՋ»

ՆԱՐՆՋՈՎ ԹԽՎԱԾՔ

Բաղադրիչներ.
խմոր.
ալյուր – 1 բաժակ,
շաքարի փոշի կամ շաքարավազ – 1 բաժակ,
բուսայուղ – 1 ճ. գդ.,
ձու – 5 հատ,
միջուկ.
սերուցք – 1 բաժակ,
շաքարի փոշի – 2 ճ.գդ.,
նարինջ – 6 հատ,
ժելատին – 8 գ,
բիսկվիթի փշրանք,
զարդարանք.
նարինջ – 1 հատ

Ձուն հարել, ավելացնել շաքարավազը, խառնե: Թասը դնել եռացող ջրով լի կաթսայի վրա և տաքացնել: Անընդհատ խառնել, գոլանալուց հետո վերցնել և խառնելով հովացնել: Ալյուրը մաղել, խառնել ձվին: Թխել  25–35 րոպե 220 °C ջեռոցում: Բիսկվիթը հովացնել, բաժակով կլոր-կլոր կտրել:  Միջուկի համար սերուցքը հարել շաքարավազի կամ շաքարի փոշու հետ, ավելացնել տաք ջրում բացված ժելատինը, խառնել մինչև ձուլվեն բաղադրիչները: Բիսկվիթի մի կտորը վերցնել, քսել սերուցքից, վրան բարակ շերտ նարինջ դնել, դնել երկրորդ խմորը, զարդարել սերուցքով, կողքերը ևս կրեմապատել և փշրանք ցանել: Ամեն թխվածքաբլիթ զարդարել նարնջի շերտիկներով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով