ԼԱՎԱՇՈՎ ՌՈՒԼԵՏՆԵՐ

Լավաշով ռուլետներ

Բաղադրիչներ.
ապխտած սիգ – 150 գ,
լավաշ – 1 հատ,
ապուխտ – 100 գ,
հալած պանրիկ – 100 գ,
թթու վարունգ – 2 հատ,
կտրատած համեմ, սամիթ, մաղադանոս- 1 ճ. գդ.

Վարունգներն ու ապուխտը բարակ շերտերով կտրատել: Լավաշը կիսել, վրան քսել հալած պանրիկը, կանաչի շաղ տալ: Լավաշի մի կեսի վրա դնել ապուխտն ու թթու վարունգը, ձիգ փաթաթել ռուլետի պես, տոպրակի մեջ ամուր փաթաթել և դնել սառնարանը: Ձուկը բարակ շերտատել, շարել լավաշի մյուս կեսի վրա, եզրը ազատ թողնել: Նույն ձևով փաթաթել և դնել սառնարանի մեջ: Մեկ ժամ անց հանել, տոպրակը հեռանել, շերտերով կտրատել և մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով