ԿԱԹՆԱԽՄՈՐՆԵՐՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Կաթնախմորներով կարկանդակ

Բաղադրիչներ.
ձու – 3 հատ,
կաթ – 300 մլ,
ալյուր – 150 գ,
կանաչի – 1/2 փունջ
միջուկ.
լոլիկ – 5-6 հատ,
պանիր – 200 գ,
սխտոր

Ձուն, կաթը, ալյուրը խառնել, աղ և շաքարավազ լցնել ըստ ճաշակի, ավելացնել կտրատած կանաչի: Ստացված խմորից մի քանի հատ բարակ բլին-խմորուկ թխել:
Յուղաթղթով ծածկված տապակի վրա դնել խմորի շերտը, ծածկել օղակ-օղակ կտրած լոլիկներով, վրան քերած պանիր ցանել, կարելի է մի քիչ սխտոր դնել: Ծածկել խմորի մյուս շերտով, այդպես հաջորդաբար շարել, մինչև մթերքը վերջանա: Տաք ջեռոցի մեջ դնել 15-20 րապե: Մատուցելուց առաջ կտրատել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ԿԱԹՆԱԽՄՈՐՆԵՐՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

  1. Elena ասեց.

    Shat hetakrkir baxadratomser en,shnorhakalutyun,anpayman kporcem.

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով