ՄՐԳԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂԻԿՆԵՐ

Մրգային զամբյուղ

Բաղդրիչներ.
նարինջ – 3 հատ,
տանձ – 4 հատ,
կիտրոնի աղ – դանակի ծայրով,
շաքարավազ – 2 ճ. գդ.,
շաքարի փոշի – 6 ճ. գդ.,
նուշ – 100 գ,
սերուցք 33%-յուղ. – 300 գ
Նարինջը կիսել, միջուկը հանել: Տանձը լվանալ, սերմերը հեռացնել, կտրատել և եփել 15–20 րոպե շաքարաջրի մեջ, ավելացնել կիտրոնի աղը: Թողնել սառչի: Նուշը գցել եռացած ջրի մեջ և կեղևը հանել: Բովել և մանրացնել: Սերուցքը հարել, մինչև պնդանա: Խառնել շաքարի փոշին, բոված նուշն ու սերուցքը: Նարնջի կեղևից պատրաստված զամբյուղի մեջ լցնել տանձը, նարնջի կտրատած միջուկը, ծածկել սերուցքով, վրան նուշի փշուրներ ցանել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով