ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ «ԿՈՃՂ»

Կոճղ

Բաղադրիչներ.
ալյուր – 80 գ,
շաքարավազ – 70 գ,
ձու – 2 հատ,
ծիրանի ջեմ – 2 ճ. գդ.,
կարագ – 100 գ,
խտացրած կաթ – 100 գ,
կոնյակ – 10 գ,
շոկոլադ ձևավորման համար

Ձուն շաքարավազի հետ հարել, մինչև ծավալն ավելանա 2–3 անգամ: Ավելացնել ալյուրը, խառնել: Լցնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ: Թխել 210 °С տաքացված ջեռոցում: Խմորին սեղմելիս պետք է հետք չմնա: Կրեմի համար հարել կարագը, աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը: Վերջում ավելացնել կոնյակը: Արդեն սառած բիսկվիթից օղակներ կտրել: Խմորե օղակին կրեմ քսել, ծածկել մեկ այլ օղակով, վրան ջեմ քսել: Թխվածքի կողքերին կրեմ քսել, ավելացած խմորը փշրել և ցանել վրան: Զարդարել քերած շոկոլադով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով