ՀՈՒՆԱԿԱՆ ԱՂՑԱՆ ԼԱՎԱՇԻ ՄԵՋ

Աղցան լավաշի մեջ

Բաղադրիչներ.
ձիթայուղ – 50 մլ,
լոլիկ -4 հատ,
վարունգ – 4 հատ,
սխտոր – 2 -պճեղ,
ձիթապտուղներ – 200 գ,
պանիր ֆետա – 200 գ,
հազար –  1 փունջ,
լավաշ – 2 հատ,
աղ,
պղպեղ – ըստ ցանկության

Լոլիկն ու վարունգը լվանալ, խորանարդաձև կտրատել: Ձիթապտուղները կիսել: Ֆետան խորանարդաձև կտրատել: Հազարի տերևները ձեռքով մասնատել: Թասի մեջ խառնել ձիթայուղը, ճզմած սխտորը, աղ, պղպեղ, խառնել: Սոուսը լցնել լոլիկի, վարունգի, ձիթայուղի, ֆետայի, հազարի խառնուրդի  վրա: Ամեն լավաշը չորս մասի բաժանել: Ամեն կտորի վրա դնել մի քանի գդալ աղցան, փաթաթել գկանաձև: Արագ մատուցել, քանի դեռ լավաշը չի թրջվել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով