ԸՆԿՈՒՅԶՈՎ ԲԻՍԿՎԻԹ ԲԵԶԵԻ ՀԵՏ

Բեզեով բիսկվիթ

Բաղադրիչներ.
խմոր.
ալյուր – 1 բաժակ,
ձու – 5 հատ,
շաքարավազ կամ շաքարի փոշի – 1 բաժակ,
ընկույզի միջուկ – 130 գ,
բեզե.
շաքարավազ – 1 բաժակ,
վանիլին,
սպիտակուց – 10 հատ,
օսլա – 1 թ. գդ.

Ձուն հարել, սպիտակեցնել, ավելացնել շաքարի փոշին կամ շաքարավազը, խառնել և դնել եռացող ջրի վրա: Երբ զանգվածը տաքանա, անջատել, հովացնել մինչև սենյակային ջերմաստիճան: Ընկույզը բովել, մանրացնել, խառնել ձվին, ավելացնել մաղած ալյուրը, խառնել: Խմորը լցնել յուղած տապակի մեջ, ոչ լիքը: Թխել 200 °C – ում 25–35 րոպե: Բեզեի սպիտակուցները լավ հարել, որ պնդանան, ավելացնել շաքարավազը և զգուշորեն խառնել: Ավելացնել վանիլը, օսլան, խառնել: Խմորը կիսել, բեզեն քսել պատրաստի խմորին, նորից խմոր դնել նորից քսել բեզե, կողքերին նույնպես, մի քանի րոպե դնել սառը տեղ: Կտրատել, մատուցել թեյի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ԸՆԿՈՒՅԶՈՎ ԲԻՍԿՎԻԹ ԲԵԶԵԻ ՀԵՏ

  1. ԻՐԻՆԱ ասեց.

    Շատ լավ տորթեր են

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով