ԳԱՌԱՆ ՄԻՍ ԽՄՈՐԻ ՄԵՋ

Ոչխարի միս խմորի մեջ

Բաղադրիչներ.
գառան միս – 1 բաժակ կտրատած  խաշած վիճակում,
խաշած ոլոռ – 1 բաժակ,
բուսայուղ – 3 բաժակ,
ալյուր – 1 բաժակ,
աղ – 1 թ. գդ.,
պղպեղ և սուսամբար – 0,25 թ. գդ.,
սոդա – 1 թ. գդ.,
ձու – 2 հատ,
սառը կաթ – 1/3 բաժակ,
խերես կամ այլ խաղողի գինի – 2 ճ. գդ.
Ալյուրը, աղը, սոդան և համեմունքները խառնել, ավելացնել կաթն ու գինին, դեղնուցները: Խառնել, աստիճանաբար ավելացնել նաև նախապես հարած սպիտակուցները: Խառնել նաև ոլոռը, կտրատած միսը: Տապակել տաք և առատ բուսայուղի մեջ: Կարելի է նաև միսը ոչ թե խառնել խմորին, այլ կտրատել ավելի խոշոր կտորներով, դնել պատառաքաղի ծայրին, թաթախել խմորի մեջ և տապակել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով