ՉՈՐԲԱ ՀԱՐԱՎՍԼԱՎԱԿԱՆ

Չորբա
Բաղադրիչներ.
կարտոֆիլ – 2 հատ,
գազար – 2 հատ,
ապուխտ –  300 գ,
կանաչ ոլոռ  – 1 տուփ,
սոխ – 1 հատ,
կանաչի – մի փունջ,
ալյուր – 3 ճ. գդ.,
բուսայուղ – 3 ճ. գդ.,
Կաթսայի մեջ  3 գդալ բուսայուղ լցնել, սոխը կտրատել, տապակել: Ավելացնել ալյուրը, խառնել, որ գնդիկներ չմնան: Աղ, պղպեղ ցանել, կաթսայի կեսը լցնել եռացած ջրով: Արգանակը եռացնել, կտրատած կարտոֆիլ ավելացնել, գազար, կտրատած ապուխտ կամ նրբերշիկ: Երբ կարտոֆիլը եփվի, ավելացնել սառեցրած ոլոռը: Խառնել, հինգ րոպե եփել: Ավելացնել կտրատած կանաչի: Մի քիչ թողնել և մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով